Լորի ձուն ուղղակի հրաշք է մեր օրգանիզմի համար

Լորի ձուն ուղղակի հրաշք է մեր օրգանիզմի համար

Լորի ձուն իրավամբ կարելի է համարել «սուպերսնունդ»՝ շնորհիվ իր հարուստ կազմության և եզակի հատկությունների։ Ահա նրա առավել ուշագրավ առողջարար օգուտները. 1. Իմունիտետի ուժեղացում Լորի ձուն պարունակում է լիզոցիմ՝ բնական ֆերմենտ, որն ունի հակաբակտերիալ հատկություններ։ Այն նպաստում է օրգանիզմի պաշտպանական ուժերի ամրապնդմանը։ 2. Ալերգիա չի առաջացնում Ի տարբերություն հավի ձվի, լորի ձուն գրեթե երբեք ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, նույնիսկ փոքրիկների և ալերգիայով տառապողների մոտ։ 3. Բարելավում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը Լորի ձուն հարուստ է խոլինով և B խմբի վիտամիններով, որոնք նպաստում են հիշողության, ուշադրության կենտրոնացման և ուղեղի առողջ գործառույթների պահպանմանը։ 4. Արյունը մաքրող հատկություններ Համարվում է, որ լորի ձուն նպաստում է տոքսինների հեռացմանը, օգնում է օրգանիզմը մաքրել ծանր մետաղներից ու վնասակար նյութերից։ 5. Հորմոնալ հավասարակշռության կարգավորում Լորի ձվի բաղադրության մեջ առկա կենսաբանական ակտիվ նյութերը կարող են դրական ազդեցություն ունենալ հորմոնալ համակարգի վրա, հատկապես կանանց առողջության դեպքում։ 6. Սրտանոթային համակարգի պաշտպանություն Լորի ձվում առկա կալիումը և մագնիումը նպաստում են արյան ճնշման կարգավորմանը, իսկ լավ խոլեստերինը (HDL) պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից։ 7. Օգտակար է հղիության և երեխաների աճի շրջանում Լորի ձուն խորհուրդ է տրվում հղիներին և երեխաներին, քանի որ պարունակում է ֆոլաթթու, երկաթ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր, որոնք նպաստում են պտղի ճիշտ զարգացմանն ու երեխայի աճին։ 8. Լավ է մաշկի և մազերի համար Լորի ձվի վիտամիններն ու հանքանյութերը բարենպաստ են մաշկի առաձգականության, առողջ փայլի համար, ինչպես նաև կանխում են մազաթափությունը։ 9. Հագեցնում է, բայց չի ծանրաբեռնում Չնայած փոքր չափսին, լորի ձուն շատ սննդարար է, արագ հագեցվածության զգացում է տալիս, սակայն չի ծանրաբեռնում մարսողական համակարգը։ 10. Օրգանիզմի երիտասարդացում Պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, դանդաղեցնում են ծերացման գործընթացները։ Հիշեցում։Լորի ձուն կարելի է օգտագործել ինչպես եփած, այնպես էլ հում վիճակում (բնականաբար վստահ լինելով թարմության և որակի վրա ), չափի մեջ. օրական 5-10 հատ չափաբաժինը նորմալ է մեծահասակների համար, իսկ 3-5 հատը 6-ից բարձր երեխաների համար։ Ավելի փոքրիկների համար պետք է սկսել փոքր չափաբաժնից և հասցնել շաբաթական 3-5 հատի (ավելի ստույգ կասի երեխային հետևող մանկաբույժը)։


Վերադարձ դեպի ցանկ