
Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց Mantashyants Global EXPO 2024 -ը, որին մենք նույնպես մասնակցեցինք։ Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ 🌐Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը 🌐ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը 🌐Բիգ Փրոջեքթս ընկերության համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը 🌐Ցուցահանդեսի գլխավոր հովանավոև Միրա Տրանս ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Միրաքյանը։ Շուրջ 120 բիզնես 10-ը տարբեր քաղաքներից, 40-ից ավելի ոլորտներից, առաջիկա 2 օրերին ներկայացնելու են իրենց գործունեությունը, առաջարկներն ու պոտենցիալը։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև Մանթաշյանց գործարարների ակումբի 17 մասնաճյուղերն առանձին՝ 10-ը տարբեր երկրներից։ Սա Հայաստանի տարբեր քաղաքների և սփյուռքի հայ գործարարների համար բացառիկ հնարավորություն է մուտք գործելու հայկական շուկա։ Ցուցահանդեսը նաև հրաշալի առիթ է ծանոթանալու հայկական բիզնես միջավայրին տետ ա տետ, ավելի մոտիկից և ավելի անմիջական ձևաչափում, ինչպես նաև գտնել հուսալի գործընկերներ ձեր արդեն իսկ գործող կամ սկսնակ բիզնեսների համար։ Մուտքն անվճար է, բայց պարտադիր գրանցումով 📍Մերիդիան էքսպո կենտրոն, Ոսկերիչների 1 📌Հոկտեմբերի 18, 19 ⏰12։00 - 21։00