
2023թ․ TeSil-ը արժանացավ իր հերթական կարևոր մրցանակին՝ « Սպառողի Ընտրություն» անվանակարգով , շնորհակալություն մեր հավատարիմ հաճախորդներին, մեր գործընկերներին , բոլոր նրանց , ովքեր միշտ մեր կողքին են, շնորհակալություն մեր տարբերվող թիմին, այո՛ , մենք ևս մեկ անգամ հաստատեցինք , որ մենք կարող ենք , համոզվեցինք, որ ճիշտ գործ ենք անում, բարի գործ ենք անում , օգնում ենք մարդկանց լինել առողջ և գեղեցիկ ։ Այս մրցանակը ստանալը մեզ համար հաճելի լինելուն զուգահեռ, անչափ պարտավորեցնող է , և մենք , ստանձնելով մեծ պատասխանատվություն մեր հավատարիմ սպառողների նկատմամբ, խոստանում ենք ուրախացնել նոր, տարբերվող ապրանքատեսակներով ՝ պահպանելով բարձր որակը և կրեատիվությունը ։ Շնորհակալություն կազմակերպիչներին, Հայաստանի Սպառողների Ասոցիացիա -ին պարոն Պողոսյանի գլխավորությամբ։ #Տարբերվե՛նք, ընդգծենք մեր հայ լինելը, ընտրե՛նք ՀԱՅԿԱԿԱՆԸ