
2023թ․«Համազգային Վստահության Խորհրդի» կողմից TeSil-ը արժանացավ «Տարվա ապրանքանիշ» մրցանակին որպես ամենաթարմ և էկոլոգիապես մաքուր լորի ձու և միս արտադրող ընկերություն։ Շնորհակալ ենք, անչափ հաճելի է և , միաժամանակ , իհարկե, պարտավորեցնող, շնորհակալ ենք մեր սիրելի սպառողներին նման գնահատականի և վստահության համար, խոստանում ենք միշտ ուրախացնել ձեզ բարձրորակ , էկոլոգիապես մաքուր և առողջարար մեր տարբերվող ապրանքատեսակներով , շնորհակալություն մեր գործընկերներին, մեր ընկերներին և հարազատներին , ովքեր միշտ մեր կողքին են։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը , թո՛ղ գալիք տարին մեզ բոլորիս տա իմաստություն, աշխատասիրություն և կամք, որպեսզի խաղաղ երկնքի և հզոր հայրենիքի մասին երազելու փոխարեն , վաստակենք երկուսն էլ և ամբողջ աշխարհի դեմ լինենք պահանջատեր մեր երկրի համար։ Բնության հետ մտերիմ ՝ ամենալավը ձեզ համար: